Հունվարի 13-ին, ժամը 19.40-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ հայտնել, որ հունվարի 12-ին Վանաձորի շուկայի մոտ դեղին «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդն իր կնոջը վրաերթի է ենթարկել եւ դիմել փախուստի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խմբին տուժած կինը բացատրություն է տվել, որ հունվարի 12-ին, ժամը 16.00-ին, Գրիգոր Լուսավորչի փողոցի թիվ 49 շենքի դիմաց անհայտ պետհամարանիշի «Ֆորդ Տրանզիտ» ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն եւ դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:




























