Հունվարի 13-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ ոտքի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա տղամարդ եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ հունվարի 13-ին, ժամը 00.00-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Մեղրի ճանապարհի 139-րդ կմ-ին շրջվել է ձորը, ինչի հետեւանքով ուղեւոր ստացել է նշված վնասվածքը:

Կատարվում է քննություն: