Ահաբեկչությունից հետո Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի առաջին համարը, որը լույս է տեսել այսօր՝ հունվարի 14-ին, Մուհամեդ մարգարեի ծաղրանկարով, ինտերտենում վաճառվում է ռեկորդային գնով՝ 700 եվրոյով:
Պարբերականի սովորական արժեքը մոտ 3 եվրո է: eBay ինտերնետ-կայքում Charlie Hebdo-ի նոր համարի գինը հասնում է 690 եվրոյի, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվել էր, որ շաբաթաթերթի նոր համարն ամբողջությամբ վերջացել է մամուլի կրպակներից: Charlie Hebdo-ի նոր խմբաքանակը կտպագրվի վաղը: Նախկինում շաբաթաթերթի տպաքանակը որոշվել է հասցնել 5 մլն օրինակի:
Ահաբեկչությունից հետո Charlie Hebdo–ի առաջին համարի բոլոր օրինակները գնվել են




























