Հունվարի 14-ին, ժամը 16.14-ին ահազանգ է ստացվել, որ Մ-10 միջպետական ավոճանապարհին` Նորատուս գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ՏԿԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-10 միջպետական ավոճանապարհի Սեւան - Մարտունի հատվածի 40-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես» մակնիշի 35 TV 296 պ/հ (վարորդ` Մ. Բ., ծնվ.1960թ.) եւ Մարտունի – Երեւան երթուղին սպասարկող թիվ 307 «ԳԱԶել» մակնիշի 1925 L պ/հ (վարորդ` Մ. Մ., ծնվ.1952թ.) ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր Ջ. Ս.-ն (ծնվ.1965 թ.) տեղափոխվել է Գավառի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Մ.-ին, ուղեւորներ Ս.Հ.-ին (ծնվ.1965թ.) եւ Ա. Ս.-ին (ծնվ.1988թ.), որոնք տեղափոխվել են Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:




























