Թուրքիայի դատարանի որոշմամբ արգելափակվել են ահաբեկչությունից հետո Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր համարի շապիկի հրապարակումներ պարունակող կայքերը:

«Որոշվել է, որ համացանցում  Charlie Hebdo-ի շապիկը պարունակող համապատասխան կայքերի հասանելիությունը կփակվի», - հայտարարել է պետական լրատվական գործակալությունը, հայտնում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով France-Presse գործակալությանը:

Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 14-ին, Ֆրանսիայում վաճառքի էր հանվել ահաբեկչությունից հետո Charlie Hebdo երգիծական թերթի առաջին համար: Ինչպես եւ խոստացել էր խմբագրությունը, շապիկին հայտնվել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը. Նա արտասվում է եւ ձեռքին պահում է «Ես Շառլին եմ» պաստառը: Իսկ վերեւում գրված է Tout est pardonné (Ամեն ինչ ներված է):