Թուրքիայի հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում բժիշկները խորոված-փարթի են կազմակերպել, ինչը մեծ արձագանք է գտել թուրքական լրատվամիջոցներում եւ սոցկայքերում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էլազըղի (Խարբերդ-խմբ) հիվանդանոցներից մեկի վերակենդանացման բաժանմունքում բժիշկները լուսանկարել են իրենց խորոված-փարթին եւ գցել սոցկայքեր, որն էլ բողոքի մեծ ալիք է առաջացրել հասարակության շրջանում։

Նշվում է, որ դեպքի մասին տեղեկացել է նաեւ Թուրքիայի առողջապահության նախարարությունը եւ ծառայողական հետաքննություն է սկսվել սոցկայքերում եւ լրատվամիջոցներում հայտնված լուսանկարների հետ կապված։