Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 22 կնոջ սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Միխայիլ Պոպկովի զոհերի թիվը կարող է ավելանալ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Քննությունն այս տեղեկատվությունը չի մեկնաբանում:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին մարզային դատարանը Պոպկովին մեղավոր է ճանաչել 22 կնոջ սպանության մեջ եւ նրան դատապարտել ցմահ ազատազրկման:

1994-2000թթ. Անգարսկում կանայք էին անհետանում: Նրանց մերկ դիակները՝ բռնաբարության եւ բռնի մահվան հետքերով, գտնում էին Անգարսկում եւ հարեւան երկու շրջաններում: Ձերբակալման պահին հանցագործը ոստիկանության աշխատակից էր՝ Անգարսկի կենտրոնական շրջանի ՆԳՄ-ի օպերատիվ հերթապահը: