Հայաստանի նախագահական նստավայրում ընթանում է Գյումրիում հունվարի 12-ի գիշերը տեղի ունեցած սպանդի հարցով հրավիրված խորհրդակցությունը:
Ենթադրվում է, որ խորհրդակցությանը մասնակցում են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:
NEWS.am-ի աղբյուրներով՝ խորհրդակցությանը մասնակցում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը: Խորհրդակցությունիցն հետո դրա վերաբերյալ հաղորդում կտրվի նախագահականի մոտ հավաքված ցուցարարներին:



























