Ֆրանսիայում վերջին օրերին մոտ 50 քրգործ է հարուցվել «ահաբեկչության քարոզչություն» հոդվածի հատկանիշներով:

Մասնավորապես, այսօր՝ հունվարի 14-ի առավոտյան, Փարիզում կալանավորվել է ֆրանսիացի հումարիսը Դյեդոնե Մբալա-Մբալան՝ ահաբեկչության քարոզչության վերաբերյալ գործի հետաքննության շրջանակներում:

Կատակերգուն ձերբակալվել է ահաբեկչության զոհերի հիշատակի շուրջ կատակի համար

Սոցիալական ցանցում նա իրեն անվանել էր Շարլի Կուլիբալի՝ միացնելով Charlie Hebdo շաբաթաթերթի անվանումն ու Փարիզի խանութում պատանդներ վերցրած ահաբեկչի ազգանունը: Հասարակությունն այդ կատակը սադրանք է ընկալել: