«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Դաշնակցական շրջանակները պնդում են, որ հունվարի 16-ին մեկնարկելիք իրենց Ընդհանուր ժողովում որեւէ սենսացիոն բան չի սպասվում։ Մամուլում խոսակցություններ կային, որ հնարավոր է ՀՅԴ ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ տեղի ունենան եւ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի փոխարեն ընտրվի ամերիկահայ Վիգեն Հովսեփյանը։ Նման հավանականությունը, սակայն, երեկվա դրությամբ գրեթե բացառվում էր։ Թե որտեեղ է տեղի ունենալու ժողովը, գաղտնի է պահվում։ Մեր տեղեկություններով՝ Ընդհանուր ժողովին նախորդած ՀՅԴ ԳՄ ժողովը տեղի է ունեցել Ծաղկաձորի Գրողների միության ստեղծագործական տանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























