Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցում, հունվարի 14-ին, ժամը 12.10-ին, իրար են բախվել «Հոնդա» եւ «Օպել» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: