Brent նավթի գինը 2015թ. փետրվարյան մատակարարումների համար Լոնդոնի ICE բորսայի այսօրվա սակարկություններում աճել է 0,7%-ով՝ հասնելով բարելի դիմաց 49,07 դոլարի:
Ընդ որում՝ փետրվարյան պայմանագրի սակարկման վերջին օրն էր, դրա ժամկետը լրանում է: Վաղվանից ակտիվ պայմանագիրը մարտի մատակարարումները կլինի, որը այսօրվա սակարկությունների ընթացքում թանկացել է 0,38%-ով՝ բարելի դիմաց մինչեւ 50,05 դոլար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Միաժամանակ, WTI ապրանքատեսակի նավթը շեշտակի թանկանում է: Այս մասին են վկայում Նյու Յորքի բորսայի տվյալները:
Մասնավորապես Մոսկվայի ժամանակով 16.01-ին WTI նավթի գինն աճել էր 1,42% -ով եւ վաճառվել մեկ բարելի դիմաց 49,17 դոլար, փոխանցում է Gazeta-ն:
Մինչ այդ Brent-ը թանկացել է 1,47%-ով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,41 դոլար:




























