Հունվարի 14-ին, ժամը 17.30-ին, 1940 թ. ծնված Էդուարդ Գ.-ն ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.30-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայի թիվ 54 հասցեի մոտ, իր «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ վիճաբանել է «Դայվո» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ, որը դիտավորյալ վնասել է ավտոմեքենայի դիմապակին, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ «Դայվո»-ի վարորդը 1980 թ. ծնված Կարապետ Զ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ժամը 21.00-ին, ներկայացել է բաժին եւ տվել բացատրություն:

Նշանակվել են դատաբժշկական եւ ապրանքագիտական փորձաքննություններ:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: