Փրկարար ծառայությունը հունվարի 15-ին, ժամը 19.07-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասում՝ ավտոդպրոցի մոտակայքում, քաղաքացին ընկել է փոսը (մոտ 5 մ խորությամբ). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները փոսից տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով դուրս են բերել 1997 թ. ծնված Վ. Հ.-ին եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վ. Հ.-ը հոսպիտալացվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























