«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, հրահանգել է աշխատանքից ազատել Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Տիգրան Կարապետյանի մորը՝ Գորիսի թիվ 3 դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Արեւիկ Սաֆարյանին։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ, երբ դպրոցի տնօրեն Կարմեն Կարապետյանը ոչ մի կերպ չի կարողացել կամ չի ցանկացել ուսուցչուհուն հասկացնել, որ թողնի աշխատանքը, նրան մեսիջ է եկել մարզպետարանի կրթության, մշակույթի ու սպորտի վարչությունից՝ «Կամ՝ դու, կամ՝ Արեւիկ Սաֆարյանը» բովանդակությամբ։ Երեկ արդեն Արեւիկ Սաֆարյանին թույլ չեն տվել դպրոց մտնել, սակայն նա համառորեն մտել է դասարան եւ շարունակել իր աշխատանքը։ «ՉԻ»-ն փորձեց այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանից։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ այդ մասին տեղեկացել է նույն օրը առավոտյան, մեկ այլ լրատվամիջոցի ահազանգից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում