ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունվարի 12-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող, 22-ամյա Միսակ Հակոբյանը տեղափոխվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:
«Միսակ Հակոբյանը վիրավորում է ստացել ծնոտի շրջանում, այժմ գտնվում է հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքում: Վիճակը բավարար է, շուտով պետք է ծնոտը վիրահատենք»,- ասաց Արամ Ասատուրյանը:
Նշենք, որ դեպքը տեղի էր ունեցել հունվարի 12-ին ժամը 16:00-ի սահմաններում: ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը: Միջադեպի մանրամասները ճշտվում են:




























