Անգլիայի Փորթիսհեդ քաղաքի սրճարանի սեփականատերերը այցելուներին 59 ուտեստից բաղկացած նախաճաշ են առաջարկել, որի էներգետիկ արժեքը 8 հազար կկալ է, հայտնում է Metro-ն:
Նման նախաճաշը կարժենա 15 ֆունտ ստեռլինգ (շուրջ 23 դոլար): Այն մատուցում են սրճարանում անցկացվող հատուկ ակցիայի շրջանակում: Նախաճաշելու համար այցելուին տրվում է մեկ ժամ: Նրանց անունները, ում կհաջողվի բոլոր ուտեստներն ուտել նշված ժամանակահատվածում, խոստանում են գրել սրճարանի պատվո ցուցատախտակին, կտրվի նաեւ եւս մեկ նախաճաշի իրավունք: Ակցիայի մեկ ամսվա ընթացքում դեռ ոչ ոքի չի հաջողվել տեղավորվել նշված ժամանակում, փոխանցում է Lenta-ն:
Նախաճաշում ընդգրկված է երկու ձվածեղ, սնկով տապակած կարտոֆիլի չորս չափաբաժին, չորս կտոր հաց, երկու կարմրացրած հաց, խաշած եւ եփած երկուական չափաբաժին լոլիկ եւ ոռ, վեցական նրբերշիկ, երշիկներ, կարտոֆիլի եւ խոզապուխտի շերտեր: Այս ամենի հետ առաջարկվում է կաթնային կոկտեյլ կամ էներգետիկ ըմպելիք: Ըստ հաստատության կանոնների՝ այս բոլոր ուտեստները միանգամից կարող են առաջարկվել միայն չափահասներին:




























