Կանադայի Կալգարի քաղաքում կտրուկ ավելացել են սեքս-խաղալիքների եւ ներքնազգեստի գողությունների դեպքերը, հայտնում է National Post-ը: Նշվում է, որ վերջին ժամանակներս այդ ապրանքները, դիզայներական պայուսակների եւ թանկարժեք մսի հետ միասին, ամենահաճախն են գողանում խանութներից:

Քաղաքի ոստիկանության աշխատակցուհի Լարա Սեմփսոնը, որն զբաղվում է մանրածախ առեւտրի ոլորտում հանցագործությունների քննությամբ, հայտարարել է, որ ինտիմ խանութներից հիմնականում գողանում են շուրջ 200 կանադական դոլար (շուրջ 170 դոլար) արժողությամբ թանկ խաղալիքներ: Calgary Herald թերթի հետ զրույցում նա նշել է, որ վերջին մի քանի տարվա ընթացքում քաղաքի խանութներից կազմակերպված հանցախմբերը գողացել են մի քանի մլն դոլարի ապրանքներ:

Իրավապահ մարմինների աշխատակցուհին չի բացառել, որ գողացված որոշ իրեր կարող են օգտագործվել սեփական կարիքների համար, սակայն, ըստ նրա,  դրանց մեծամասնությունն առեւանգվում է վերավաճառելու նպատակով, փոխանցում է Lenta-ն:

Սեմփսոնի հետ աշխատող Քոնստեբլ Էնդրյու Քրիթչլին նշել է, որ գողերն ավելի շատ ոչ թե խաղալիքների գներով են առաջնորդվում, այլ շուկայում որոշակի ապրանքների պահանջարկով: Նա ինտիմ խանութներում գողությունների աճը  նաեւ կապել է երկրում տնտեսական վիճակի հետ:   

A Little More Interesting ինտիմ խանութների ցանցի սեփականատեր Դանիել Քերինգթոնը պատմել է, որ վերջերս նամակ է ստացել իր գործընկերոջից: Այնտեղ տղամարդը գրել է, որ վերջերս իրենից գողացել են  մեծ քանակությամբ ապրանքներ եւ  մյուս խանութպաններին խորհուրդ տվել «զգոն լինել»: Ընդ որում՝ Քերինգթոնը նշել է, որ իր ցանցի խանութներից վերջին ժամանակներս ոչինչ չի գողացվել: