Թաիլանդում Սահմանադրության վերամշակման հանձնաժողովը հայտարարել է սպասվող փոփոխության մասին, ըստ որի՝ երկրում կարգելվի գեյերի եւ տրանսվեստիտների հանդեպ խտրական վերաբերմունքը, հայտնում է Associated Press-ը:
Ըստ հանձնաժողովի մամուլի քարտուղարի՝ «ոչ ոք չպետք է խտրականության ենթարկվի գեյ, լեսբուհի, տարնսվեստիտ կամ տրանսսեքսուալ լինելու համար»:
Թաիլանդը այն երկրներից է, որտեղ իշխանությունները հանդուրժողական են վերաբերվում ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող մարդկանց, փոխանցում է Gazeta-ն:
2011 թ. դատարանը սահմանել էր, որ տրանսսեքսուալները կարող են ծառայել բանակում: Նախկինում այդ մարդկանց ախտորոշում էին որպես «մշտական հոգեկան շեղում» ունեցողներ:




























