Միչիգանի բնակչուհինյ առնվազն 2 օր ապրել է Walmart հիպերմարկետում: Ինչպես հաղորդում է New York Daily News-ը, ոստիկանները 45-ամյա կնոջը (անունը չի նշվում) հայտնաբերել են խանութի հետնամասում, ականջակալներն ականջներին:

Հիպերմարկետի մենեջերը դիմել է ոստիկանություն այն բանից հետո, երբ մի քանի անգամ խնդրել է կնոջը լքել խանութը, իսկ նա հրաժարվել է: Walmart ժամանած ոստիկանության աշխատակից Մեթ Հերբերնը պատմել է, որ սկզբում ամերիկուհին ամեն ինչ ժխտել է, բայց հետո խոստովանել է, որ մի քանի օր ապրել է հիպերմարկետում:
Նշվում է, որ տեսախցիկների տեսագրությունը վկայել են այն մասին, որ տեղի բնակչուհին խանութում մնացել է 2-4 օր:

Կինը ոստիկանների պատմել է, որ խանութ է ուղեւորվել այն բանից հետո, երբ իր հետ նույն տան մեջ բնակվող որդին մեղադրել է իրեն ալկոհոլը չարաշահելու մեջ եւ հարվածել:

Կնոջը խուլիգանության եւ անօրինական ներխուժման մեղադրանք է առաջադրվել: Դատարանը գործը կքննի հունվարի 26-ին:Նշվում է, որ այդ ընթացքում բնակչուհին խանութից ոչինչ չի գողացել: