Ամերիկյան մի քանի համալսարանների հետազոտողների խումբը վերլուծել են առկա տվյալները եւ եկել եզրակացության, որ ապագայում մարդու գործունեության հետեւանքով հնարավոր է վերանան ծովային կենդանիները:
Գիտնականները վստահ են, որ համաշխարհային օվկիանոսի կենդանական ու բուսական աշխարհը կսկսի վերանալ արդեն 150 տարի հետո, եթե մարդկությունը չսկսի հետեւել իր գործունեությանը եւ պահպանել բնությունը:
Այս պահին հետազոտողները նկատել են համաշխարհային օվկիանոսի կենդանական աշխարհի վերացման առաջին նշանները: Խոսքը կորալների մասին է, որոնց քանակը վերջին մի քանի տարիներին նվազել է մոտ 40 տոկոսով: Գիտնականները նշում են, որ հենց կորալների մոտ է հավաքվում օվկիանոսի հիմնական կենսագործունեությունը, հաղորդում է Informing-ը:
Բացի այդ, բարձրացել է օվկիանոսի ջերմաստիճանը, ինչը ստիպում է ծովի հատակին բնակվող որոշ կենդանիների բնակության ավելի սառը տեղեր փնտրել:
Փորձագետները վստահ են, որ ծովում կենդանական աշխարհի վերացմանը նպաստող հանգամանքներից մեկն էլ ծովի հատակից օգտակար հանածոների արդյունահանումն է, որի հետեւանքով աղտոտվում է միջավայրը եւ խախտվում էկոհամակարգը:




























