Մանչեսթերում 2018 թվականին նախատեսվում է բացել առաջին դպրոցը ԼԳՏԲ երեխաների համար: Այս մասին հաղորդում է Metro-ն: Հատուկ ուսումնական հաստատության բացման նախաձեռնությամբ հանդես է եկել LGBT Youth North West-ը, որը զբաղվում է սեռական փոքրամասնությունների պաշտպանությամբ:

Նախատեսվում է, որ դպրոցը բացվելու է The specialist schools պետական ծրագրերի շրջանակներում: Միաժամանակ ֆինանսավորման մի մասը՝ տարեկան 16 հազար ֆունտ (մոտ 24 հազար դոլար) իր վրա կվերցնի LGBT Youth North West-ը:

Նախագծի մշակման համար կազմակերպությունն արդեն քաղաքի իշխանություններից 63 հազար ֆունտի չափով դրամաշնորհ է ստացել, հաղորդում է Lenta-ն:

Ընդհանուր առմամբ, ուսումնական հաստատությունում կլինի 60 տեղ: LGBT Youth North West-ի ռազմավարական զարգացման գծով տնօրեն Ամելիա Լին հայտարարել է, որ նման դպրոցներն անհրաժեշտ են, որովհետեւ չնայած բոլոր օրենքներին, որոնք պաշտպանում են նույնասեռականներին ծաղրանքներից, սովորական դպրոցներում նախկինի պես հաճախ են նույնասեռական երեխաներին ճնշելու եւ սպառնալու դեպքերը:

Մանչեսթերի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ աջակցում են այդ նախաձեռնությանը: