Ճապոնիայի կայսերական զույգը այսօր՝ հունվարի 17-ին, մասնակցել է Կոբե քաղաքի՝ 20 տարի առաջ տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, հայտնում է NHK հեռուստաընկերությունը:
Կայսր Ակիհիտոյի եւ կայսրուհի Մտիկիոյի հետ միասին արարողությանը մասնակցել են Ճապոնիայի 500 պետպաշտոնյաներ:
Վաղ առավոտյան հազարավոր մոմեր են վառվել Կոբե քաղաքում՝ ի հիշատակ 6,4 հազար մարդու կյանք խլած 1995թ. ավերիչ երկարաշարժի զոհերի, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:
Հանսին-Ավաձիի 7,3 մագնիտուդով մեծ երկրաշարժը, ինչպես այն անվանում են Ճապոնիայում, խլել է 6434 մարդու կյանք:




























