ԱՄՆ-ում ձերբակալել են 18-ամյա Դալթոն Հեյնսին եւ 13-ամյա Շեյեն Ֆիլիփսին, ովքեր ամերիկյան հարավային նահանգներում բազմաթիվ ավտոմեքենաներ են գողացել: Նրանց արդեն կնքել են ժամանակակից Բոննի եւ Քլայդ:

Ըստ NBC հեռուստաալիքի, երեխաներին գտել են Ֆլորիդայի Պանամա Սիթի Բիչ քաղաքում, գողացված ավտոմեքենայում քնած:

Աղջիկն իր սիրելիի հետ տանից փախել է հունվարի 3-ին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դեռահասները մեքենաներ են գողացել եւ գողացված բանկային քարտերից գումար կանխիկացրել: