Տաջիկստանի թմրանյութերի վերահսկողության գործակալության աշխատակիցները բռնել են կազմակկերպված հանցավոր խմբավորման, որը փորձում էր թմրանյութեր անցկացնել ՌԴ, հայտնել է գործակալության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հուշնուդ Ռահմատուլաեւը:
«Խմբավորման ղեկավարը ուժային կառույցներից մեկի մայոր է՝ Տաջիկստանի հյուսիսային զորամասերից մեկի հրամանատարը, նրա մեղսակիցներն են Դուշանբեի երկու եւ Սոգդիի մարզի երեք բնակիչ», — ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ըստ նրա՝ նրանցից մեկի տան խուզարկության ժամանակ ծառայողական շունը 22 կգ թմրանյութերով պահոց է գտել, թմրանյութերից 5 կգ-ը հերոին է եղել:
Ռահմատուլաեւը նշել է, որ թմրախմբավորման չորս անդամներ ձեբակալվել են, հինգերորդը կարողացել է փախչել եւ հետախուզվում է:


























