ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում Սենթինել քաղաքի բնակիչը որսորդական հրացանով չորս անգամ կրակել է սեւամորթ ոստիկանապետի վրա, որը շփոթել էր հասցեն եւ կոտրել այլ դուռ, սակայն «հրաձիգը», ամենայն հավանականությամբ, դատական պատասխանատվության չի ենթարկվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Ոստիկանապետ Լուիս Ռոսը հինգշաբթի տեղի ժամանակով ժ. 06.00-ին ժամանել է Դալլաս Հորթոնի տուն՝ մտադրվելով ձերբակալել նրան կեղծ ռումբի մասին զանգի  պատճառով, հայտնում է  New York Daily News թերթը: Երբ ոստիկանը կոտրել է տան դուռը   եւ ներկայացել, Հորթոնը երեք անգամ կրակել է նրա կրծքին, եւս մեկ  անգամ էլ կրակել սպայի ձեռքին: Բարեբախտաբար, ոստիկանը զրահաբաճկոն է հագած եղել: Եվս մեկ փամփուշտ ծակել է հարեւանի լոգարանի պատը: 
Հորթոնին եւ նրա կնոջը ձերբակալել են ու հարցաքննել, սակայն շուտով բաց են թողել: Օկլահոմա նահանգի հետախուզությունների բյուրոյի հաշվետվությունում հաղորդվում է, որ Հորթոնը չի սպասել, որ ոստիկանությունն առավոտյան  իր տուն կգա, ավելին, ոստիկանները շփոթել են տունը:  

Հորթոնի տանը իշխանությունները մի քանի հրացան են գտել, ինչպես նաեւ զոմբի-ապոկալիպսիսի մասին նախազգուշացնող  պաստառներ: 
Բժիշկները կարծում են, որ Ռոսը կազդուրվել է վնասվածքներից:

Հետախուզությունների բյուրոն պարզել է, որ ոստիկանություն է զանգել  ոմն մեկը, որը ներկայացել է՝ որպես Դալլաս Հորթոն, սակայն զանգը չի արվել Հորթոնի տան հեռախոսից: