Մալայզիայի արեւելքում ջրհեղեղների պատճառով ավելի քան 3,2 հազար մարդ է տարհանվել, հայտնում է Star թերթի էլեկտրոնային տարբերակը:
Ամենալուրջ դրությունը երկրի ամենախոշոր Սարավակ նահանգում է, որտեղ հետաձգվել են շատ դպրոցների դասերը, խախտվել է տրանսպորտի երթեւեկությունը: Իշխանությունները պատրաստվում են փախստականների թվի աճին, քանի որ, ըստ եղանակային կանխատեսման, առաջիկա օրերին սպասվում են խոշոր տեղումներ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Վերջին 50 տարում Մալայզիայում ամենահզոր ջրհեղեղները տեղի էին ունեցել անցյալ տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ երկրի հյուսիսում եւ արեւմուտքում զոհվել էր շուրջ 10 մարդ, իր տունը ստիպված էր եղել լքել շուրջ 250 հազար մարդ: Ըստ նախնական տվյալի՝ տնտեսական ուղղակի վնասը կազմել էր շուրջ 284 մլն դոլար:


























