Փրկարարները վերսկսել են Ճավայի ծովի հատակից ինդոնեզական AirAsia  ընկերությանը պատկանող օդանավը դուրս բերելու գործողությունը, որն աղետի էր ենթարկվել նախորդ տարվա վերջին: Օդերեւութաբանականվարչության ներկայացուցիչ Լուկման Սալեհի խոսքով, առաջիկա օրերին եղանակը փոփոխական է լինելու, սակայն օրվա առաջին կեսին կլինեն տեղումներ, իսկ ալիքների բարձրությունը չի անցնի 3 մետրից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Այսպիսով, փրկարարները հույս ունեն, որ արդեն հունվարի 19-ն կավարտեն օդանավը դուրս բերելու գործողությունը, որի երկարությունը հասնում է 26 մետրի:

Փորձագետները հույս ունեն այնտեղ հայտնաբերել զոհված ուղեւորների եւ անձնակազմի անդամների մեծ մասի մարմինները: Օդանավում եղած 162 մարդու այս պահին հայտնաբերել են 51-ի մարմինը: