Միջկրոնական բախումների հետեւանքով Հնդկաստանի արեւելքում առնվազն երեք մարդ է զոհվել: Ամբոխը հրդեհել է ծղոտե հյուղակները եւ մարդիկ ողջ-ողջ այրվել են, հաղյտնում են Բիհար նահանգի իշխանությունները:
Հինդուիստական եւ մահմեդական համայքների միջեւ բախումը սկսվել է հինդուիստական հավատքին հարող երիտասարդի սպանությունից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը: Մահացածի համագյուղացիները պատահածի մեջ մեղադրում են մահմեդականներին՝ պնդելով, որ վերջիններս իբրեւ թե սպանել են երիտասարդին, քանի որ նա ընկերություն է արել մահմեդական աղջկա հետ:
Տները հրդեհելու համար ոստիկանությունը կալանավորել է հինդուիստական համայնքի 8 ներկայացուցիչներին: Իշխանությունները հայտարարել են, որ ներկայումս իրավիճակը վերահսկողության տակ է:


























