Իսրայելի Ռահաթ քաղաքում, որը բնակեցված է արաբ բեդվիններով, բախումներ են տեղի ունեցել ոստիկանների եւ տեղի բնակիչների միջեւ: Մեկ բեդվին զոհվել է, երկու կողմերից 20-ից ավելի մարդ՝ վիրավորվել:

Բախումները սկսվել են երիտասարդ  բեդվինի հուղարկավորության ժամանակ, որին ոստիկանները սպանել էին մի քանի օր առաջ. երիտասարդը կասկածվում էր թմրանյութերի վաճառքի մեջ: Զոհվածների հարազատները ոստիկաններին մեղադրել են անմեղ մարդու դիտավորյալ սպանության մեջ:  Հուղարկավորութան ժամանակ բեդվինների ամբոխը շրջապատել է գերեզմանատունը հսկող ոստիկաններին եւ սկսել քարկոծել: Այնուհետեւ սկսվել են  զանգվածային անկարգությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը: