2015թ. Իրաքում նավթի հանույթը կհասնի պատմական առավելագույնին, ինչը կնպաստի համաշխարհային շուկայում նավթի գների նվազեցմանը, հայտարարել է Իրաքի նավթի նախարար Ադիլ ալ-Մահդին:
§Քուրդիստանի հետ կնքված վերջին համաձայնություից հետո նավթի հանույթը կհասի օրական չորս միլիոն բարելի¦, - մեջբերում է «Աս-Սումարիա» հեռուստաալիքը:
Ալ-Մահդին այս մասին հայտարարել էր իր թուրք գործընկերոջ՝ Թաներ Յըլդըզի հետ համատեղ մասմուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ, Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության բնական ռեսուրսների նախարար Աշթի Հավրամին հաղորդել էր, որ 2015թ.իրաքյան եւ քրդական նավթի խողովակաշարային արտահանումը դեպի Թուրքիա կարող է հասնել օրական մինչեւ 800 հազար բարել:
Նավթի պաշարներ մեծությամբ աշխարհում 5-րդ տեղը զբաղեցնող Իրաքը տասնյամակներ շարունակվող պատերազմներից եւ տնտեսական պատժամիջոցներից հետո ներկայումս վերականգնում է իր էներգետիկան: Դեկտեմբերին երկիրը արտահանել է օրական մլն բարել 2,94 մլն բարել նավթ, ինչը 1980թ.-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է:




























