Ճապոնական լեռնադահուկային առողջարանում ձնահոսքի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հաղորդում է Straits Times-ը:

Ձնահոսքն առաջացել է Նագա պերֆեկտուրայի Ռյուո լեռնադահուկային այգու տարածքում, ինչի հետեւանքով երկու արգենտինացի է մահացել: Ավելի ուշ նրանց մարմինները հայտնաբերել են փրկարարները, հայտնում է Gazeta-ն:

Ականատեսների խոսքով՝ ձնակույտի լայնությունը հասել է 30 մետրի, իսկ երկարությունը՝ 200 մ: Աղետի հետեւանքով եւս երկու մահվան դեպք է գրանցվել Նագանոյի հյուսիսում գտնվող Նիիգատա պեֆեկտուրայում: