Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին դեռեւս թույլ չեն տվել այցելել ադրբեջանական կողմում գտնվող հային: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին:

Ավելի վաղ հաղորդվել է, որ ԼՂՀ զինված ուժերի նախկին պայմանագրային զինծառայող Արսեն Բաղդասրյանը բերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Այսպիսով, ադրբեջանական կողմը արդեն ավելի քան երեք շաբաթ թույլ չի տալիս ԿԽՄԿ ներկայացուցիչներին հանդիպել գերու հետ: Մերժման պատճառները չեն հաղորդվում:

Համաձայն առա տեղեկատվության, հիմա արդեն նախկին պայմանագրային զինծառայողը առանձնանում էր ոչ կանոնադրային վարքագծով, ինչն արդյունքում հանգեցրել է քրեական հետապնդման: Խուսափելով դատարանից, Բաղդասարյանը փախել է Ադրբեջան: