Հիվանդանոցից ոստիկանության Ապարանի բաժնում հունվարի 18-ին, ժամը 13.20-ին հաղորդում է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող հարցականով վերք արնահոսությամբ» ախտորոշումով բուժօգնության է դիմել 58-ամյա Արայիկ Ղ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա հայտնել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, Մ. Բաղրամյան թիվ 26 հասցեում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, 60-ամյա Կարապետ Գ.-ն դանակով հարվածել է իր կրծքավանդակի շրջանին եւ պատճառել վնասվածք:
Նշանակվել է ԴԲՓ: Կարապետ Գ.-ն ներկայացրել է հանցագործության գործիք դանակը: Նախապատրաստվում են նյութեր:




























