Հունվարի 18-ին, ժամը 18.20-ին, 61-ամյա Անահիտ Հ.-ից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ տան միջանցքում դրված վերարկուի գրպանից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 60.000 դրամ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ դրամապանակը գողացել է 42-ամյա Անուշիկ Ա.-ն, որը նույն օրը, ժամը 23.30-ին, իրենց բնակարանից բերման է ենթարկվել, տվել խոստովանական բացատրություն եւ ներկայացրել գումարը:

Կատարվում է հետաքննություն: