Իրաքում եւ Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների առաջխաղացումը դադարեցվել է դաշինքի ուժերի կողմից, հայտարարել է Կանադայի ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Վենսը:

Նա հավելել է, որ ծայրահեղականները հարձակողական մարտավարությունը փոխարինել են պաշտպանողականով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրաքի եւ Սիրիայի զգալի տարածքը գրաված ԻՊ-ը դարձել էր անցյալ տարվա համաշխարհային գլխավոր խնդիրներից: Շուրջ 30 հազար գրոհային ունեցող խմբավորումը  զավթած տարածքներում խալիֆայություն է հռչակել: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների աջակցությամբ սեպտեմբերի վերջին սկսել է  օդից հարվածներ տեղալ Սիրիայում ԻՊ դիրքերի վրա, օգոստոսից համարժեք գործողություն է ընթացել Իրաքում: