Գերմանիայում ավելի քան 17 հազար մարդ բողոքի ցույցի է դուրս եկել, որն ուղղված է իսլամաֆոբիայի եւ քաղաքական Pegida շարժման դեմ։ Շարժման անդամները երկրի տարածքում Եվրոպայի իսլամականացման դեմ ուղղված ակցիաներ են իրականացնում։ Մյունխենում, ըստ ոստիկանության, շուրջ 10 հազար մարդ է փողոց դուրս եկել, հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։
Նշվում է, որ ավելի վաղ Pegida շարժումը հանրահավաքի դիմում էր ներկայացրել, որը մերժվել էր իշխանությունների կողմից։ Ավելի ուշ շարժումը նման ակցիա էր կազմակերպել հունվարի 19-ին Դանիայի մայրաքաղաքում։




























