Մոսկվան հրաժարվել է Ռուսաստանի տարածքում միջուկային օբյեկտների անվտանգության ապահովման ոլորտում Վաշինգթոնի օգնությունից: Այդ մասին հաղորդում է The Boston Globe թերթը՝ վկայակոչելով պարբերականի տրամադրության տակ գտնվող փաստաթուղթը:
Թերթի տվյալներով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 16-ին՝ երկու երկրների ներկայացուցիրչների հանդիպման արդյունքներով: Ստորագրված փաստաթուղթը վերջ է դրել զենքային ուրանի եւ պլուտոնիումի պաշարների պահպանության ոլորտում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի համագործակցությանը:
Ինչպես նշում է «Կոմերսանտը», ԱՄՆ-ն այդ նախագծում մոտ 2 մլրդ դոլարի ներդրումներ է կատարել, շատ նախագծեր պետք է ավարտին հասցվեին միայն 2018թ.: Բացի այդ, 18 քաղաքացիական օբյեկտներում (որտեղ պահպանվում են վտանգավոր նյութեր) դադարեցվել են համատեղ միջոցառումները:


























