2014թ. Չինաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7,4%, հաղորդում է ՉԺՀ-ի պետական վիճակագրական վարչությունը:

Չորրորդ եռամյսակում 2013թ. համեմատությամբ, ՀՆԱ-ն ավելացել է 7,3%-ով՝ փոքր-ինչ գերազանցելով փորձագետների սպասումները: Եռամսյակային աճի ցուցանիշները համապատասխանաբար կազմել են 7,4%, 7,5%, 7,3%, և 7,4%, նշվում է «Ինտերֆաքսի» հաղորդագրության մեջ: Այս ցուցանիշը նվազագույնն է 1990 թվականից ի վեր:

Ավելի վաղ, Չինաստանի կառավարությունը խնդիր էր դրել երկրի ՀՆԱ-ն ավելացնել «7.5-ի շրջանում»: 1998 թվականից ի վեր Չինաստանն առաջին անգամ հասավ իր նպատակին, նշում է «ՌԻԱ Նովոստին»-ն: