Նավթի համաշխարհային գները Չինաստանի ՀՆԱ-ի վերաբերյալ զեկույցից հետո բացասական շարժընթաց են արձանագրել: Երեւանի ժամանակով 10.33-ին Brent տեսակի նավթի՝ մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0,61%-ով՝ բարելի դիմաց կազմելով մինչեւ 48,54 դոլար:
WTI տեսակի նավթի՝ մարտ ամսվա ֆյուչերսների արժեքը նվազել է 0,56%-ով՝ բարելի դիմաց՝47,67 դոլար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Գների վրա ազդում են չինական տնտեսության աճի տեմպերը, որոնք նախորդ տարվա չորրորդ եռամսյակում նվազագույնն են եղել՝ ամբողջ 2014 թվականի ընթացքում կազմելով 7.4 %:
Բայց այդ, ըստ պաշտոնական վիճակագրության, միայն 1990թ. ՀՆԱ աճը կազմել է 7,6%: Տնտեսական աճի դանդաղումը նշանակում է մոտ ապագայում նավթի նկատմամբ թույլ պահանջարկ, հայտարարել է Սինգապուրում PhillipCapital-ի ներդրումային վերլուծաբան Դանիել էնգը, հավելելլով, որ արդյունաբերական արտադրանքի աճը արագանում է:




























