Հռոմի հարավ-արեւելյան ծայրամասի բնակելի տներից մեկում նախորդ կիրակի տեղի ունեցած կենցաղային գազի պայթյունի հետեւանքով մեկ մարդ զոհվել, 1-ը՝ ծանր վիարվորվել, եւս 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ու այրվածքներ է ստացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրշեջները գազի պայթած անոթը հայտնաբերել են չբնակեցված բնակարանում: Պայթյունի հետեւանքով զոհված 50-ամյա տղամարդը ապրելիս է եղել այդ բնակարանից մեկ հարկ վերեւ:


























