Հնգամյա անգլիացուն հաշիվ են ներկայացրել համադասարանցու ծննդյան տարեդարձին չգնալու համար, հայտնում է UPI-ը:

Փլիմութի բնակիչ Ալեքս Նեշը Պլիմուտից պատրաստվում էր մասնակցել ընկերոջ տարեդարձին, որը պետք է տեղի ունենար 2014 թ. դեկտեմբերին՝ լեռնադահուկային հանգստավայրում: Վերջին պահին տղայի ծնողները հիշել են, որ այդ օրն իրենք տատիկին եւ պապիկին հյուր պիտի գնան, եւ որդու ծրագրերը խափանել են:

Մի քանի շաբաթ անց տղան դպրոցից տուն է վերադարձել 19,95 ֆունտ հաշվով (շուրջ 24 դոլար), որը ստորագրել էր համադասարանցու մայրը՝ Ջուլի Լոուրենսը: Նշվում է, որ այդ գումարը Լոուրենսի ընտանիքը ծախսել է  Ալեքսի չկայացած այցելության համար, փոխանցում է Lenta-ն:

Ալեքսի հայրը՝ Դերեք Նոշը, սկզբում մտածել է, թե այս ամենը կատակ է, սակայն տեքստը կարդալով, հասկացել է, որ իսկապես հաշիվ է ներկայացվել: Նա պատմել է, որ փորձել է զգուշացնել Լոուրենս ընտանիքին, որ իր որդին տոնին չի մասնակցի, սակայն չի գտել նրանց հեռախոսահամարը:  Երբ Դերեքը հրաժարվել է վճարել կտրոնում նշված գումարը, Լոուրենսների ընտանիքը որոշել է դիմել դատարան: