Ուկրաինայի ազգային բանկը ոչ բանկային հաստատություններին պատրաստում է զրկել արժույթով առեւտուր իրականացնելու իրավունքից:
Ուկրաինայի ազգային բանկը նախաձեռնում է արժութային օրենսդրության փոփոխություններ՝ ոչ բանկային հաստատությունների արժույթների փոխանակման գործողությունները արգելելու նպատակով, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի ազգային բանկի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսանդր Պիսարուկը, հայտնում է UNIAN-ը:




























