«Իսլամական պետության» գրոհայինները մահապատժի են ենթարկել 13 դեռահասի, որոնք Ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության Իրաք-Հորդանան հանդիպումն էին դիտել Իրաքի Մոսուլ քաղաքում, հայտնում է  911-ը:

Կազմակերպության գաղափարախոսները համարել են, որ մարզական խաղի դիտումը հանցանք է, որը պետք է պատժվի մահվամբ: Ծայրահեղականները 13 երեխաների մեղադրել են կրոնական օրենքների խախտման մեջ եւ գնդակահարել նրանց:

Ֆուտբոլի Ասիայի գավաթի 2015թ. խաղարկությունը տեղի է ունենում Ավստրալիայում: Այն մեկնարկել է հունվարի 9-ից եւ կավարտվի հունվարի 31-ին, հայտնում է Lenta-ն:

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ակտիվացել էր 2014թ. հունիսից եւ գրավել Սիրիայի եւ Իրաքի նշանակալի մասը: