Փրկարար ծառայությունը հունվարի 20-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացել, որ Գյումրի քաղաքի Լենինգրադյան փողոցի նախկին շտապօգնության տարածքում բախվել են «ՎԱԶ-2107» եւ «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Վ.Սարգսյան փողոցում բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 45 LS 277 եւ «Վոլկսվագեն» մակնիշի 31 ՕՍ 735 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւոր Հ. Հ.-ին:

«ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ Հ. (ծնվ. 1977 թ.) եւ Կ. (ծնվ. 1992 թ.) Հ.-երը տեղափոխվել են Գյումրու ԲԿ: