Հնդկաստանի հարավում գտնվող Թամիլնադ նահանգի Ջարմապուրի շրջանում ավտոբուսն ընկել է կիր-ը, ինչի արդյունքում առնվազն 7 մարդ է զոհվել: Կիրճի խորությունը կազմել է առնվազն 30 մետր:

Նախնական վարկածով՝ ողբերգությունը կարող էր տեղի ունենալ վարորդի անզգուշության հետեւանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հնդկաստանը առաջին տեղն է զբաղեցնում պատահարների մահվան ելքերի ցուցանիշով: 2011թ. պատահարների արդյունքում երկրում մոտ 140 հազար մարդ է զոհվել, 2012թ.՝ ավելի քան 150 հազարը:

Ընդ որում, ինչպես ավելի վաղ «ՏԱՍՍ»-ին պատմել են ներքին գործերի նախարարությունում, պատահարների 70%-ում պատճառը մարդկային գործոնն է: