Ալեքսանդր III-ին պատկանած ոսկե թուրը աճուրդում վաճառվել է 244,7 հազար եվրոյով:
Լոտը Մոնակոյի իշխան Լուի II-ի հավաքածուի բաղադրիչներից էր: Մոնակոյի ներկայիս Ալբեր իշխանի նախապապի հավաքածուն ունի մոտ 1000 առարկա, որոնք հիմնականում կապված են Նապոլեոնի ժամանակաշրջանի հետ, փոխանցում է Euromag-ը:
Վաճառված լոտերի շարքում կա 1804 թ. բրոնզե ոսկեզօծ արծիվ: 1804 թ. հունիսի 27-ին կայսրը որոշել էր, որ այդ արծիվը դառնալու է ազգի խորհրդանիշը: Լոտը վաճառվել է 109,5 հազար եվրոյով:
Նապոլեոնի նամակը ռազմական նախարար Լուի Ալեքսանդր Բերտիեին վաճառվել է 19,6 հազար եվրոյով՝ 2-2,5 հազար նախնական արժեքի պարագայում:




























