Բարաք Օբաման եւ Ֆրանսուա Օլանդը համակարծիք են, որ պետք է պահպանել Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ Տունը:

«Նրանք քննարկել են Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակը եւ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պահպանման անհրաժեշտությունը՝ կապված մինսկյան պայմանավորվածությունները ոչ բավարար կատարելու հետ: Նրանք նաեւ համաձայնել են, որ պետք է լրացուցիչ ֆինանսական օժանդակություն հատկացնել Ուկրաինայի կառավարությանը»,-հաղորդել են ԱՄՆ նախագահի մամուլի ծառայությունից:

Բացի այդ, հեռախոսային զրույցում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները որոշել են համատեղ պայքար մղել «Բոկո Հարամ» ծայրահեղական խմբավորման դեմ: