ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կրկին կոչ է արել հանել Կուբայի դեմ կիրառվող առեւտրային արգելքը:
«Կուբայի նկատմամբ փոխում ենք քաղաքականությունը, որի գործողության ժամկետը վաղուց ավարտվել է: Եթե այն, ինչ դուք անում եք, չի աշխատում 50 տարվա ընթացքում, ժամանակն է փորձելու ինչ-որ նոր բան», - հայտարարել է Օբաման «Երկրի իրավիճակի մասին» կոնգրեսի ամենամյա հանդիպմանը:
Օբաման կոնգրեսին կոչ է արել սկսել Կուբայի նկատմամբ կիրառվող առեւրային էմբարգոյի վերացման աշխատանքները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն դեկտեմբերին հայտարարել էին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին:




























