Մի խումբ երիտասարդներ Աթենքի Պանկրատի շրջանում հարձակվել են իշխող Նոր ժողովրդավարություն կուսակցության ընտրական կենտրոնի վրա, հայտնում է Sky հեռուստաալիքը:
Նրանք խոսքակռվի են բռնվել կենտրոնի աշխատակիցների հետ, այնուհետեւ վերջիններիս վրա քարեր ու այլ առարկաներ նետել: Տուժածներ չկան, վնաս է հասցվել գրասենյակին: Հարձակվողները փախել են, սակայն ոստիկանները հասցրել են բռնել 7 հոգու:
Իշխող կուսակցությունը անկարգություններն անվանել է «հարձակում ժողովրդավարության վրա», փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Տվյալ միջադեպը չհաշված, Հունաստանում նախընտրական քարոզարշավը բավական հանգիստ է ընթանում: Չկան զանգվածային ցույցեր, բողոքներ, բախումներ, որոնք երկրի համար բնորոշ էին նախորդ անգամներին:


























